Չեմպիոնների Լիգայի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները (լուսանկար)

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին։ Մրցանակին հավակնում են արժանանալ Կիլիան Մբապպեն (ՊՍԺ), Բերնարդու Սիլվան («Մանչեսթեր Սիթի»), Վիրջիլ վան Դեյկը («Լիվերպուլ») և Մոհամեդ Կամարան («Զալցբուրգ»):

ՉԼ 1/8 եզրափակչի առաջին խաղերում Մբապպեի գոլը ՊՍԺ-ին հաղթանակ բերեց Մադրիդի «Ռեալի» նկատմամբ (1:0), Բերնարդու Սիլվան «Սպորտինգի» դեմ խաղում դուբլի հեղինակ դարձավ (5:0), Վան Դեյկն օգնեց «Լիվերպուլին» գոլ բաց չթողնել «Ինտերից» (2:0), իսկ Կամարան ճանաչվել էր «Բավարիայի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ (1:1):

https://twitter.com/ChampionsLeague/status/1494080901353021446