Անտոնիո Կոնտեն դժգոհ է «Թոթենհեմի» ղեկավարությունից

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է լոնդոնյան ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին.

«Հունվարին չորս կարևոր ֆուտբոլիստ հեռացան, երկուսը եկան:

Թղթի վրա անգամ թվային առումով, մենք ուժեղանալու փոխարեն թուլացել ենք։

«Թոթենհեմը» փնտրում է երիտասարդների, ովքեր կարող են զարգանալ, ոչ թե պատրաստ են խաղալ հիմա և այստեղ: Սա է խնդիրը»,- Կոնտեի խոսքերն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ում: