«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կիսվել է ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը մասնակցելու իր հիշողություններով՝ «Նապոլիի» դեմ Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի հանդիպմանն ընդառաջ:
«Դրանք ծանր հիշողություններ են, մենք դուրս մնացինք «Սելթիկից» 1/8 եզրափակչում (2004 թվականին): Դա մեզ լրացուցիչ մոտիվացիա է տալիս նվաճելու համար տիտղոսը, որը մենք դեռ չունենք:
Ես շատ եմ բարկանում, երբ լսում եմ Չեմպիոնների Լիգայի օրհներգը, բայց ես այնտեղ չեմ գտնվում»,- կատալան մասնագետի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: