Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում հետ մղեց ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի իրացրած 11 մետրանոցը։
29-ամյա բելգիացի դարպասապահը բոլոր մրցաշարերում երրորդ անընդմեջ 11 մետրանոցն է հետ մղում:
Նախկինում նա շեղել էր «Վալենսիայի» հարձակվող Գոնսալո Գուեդեշի հարվածը Լա Լիգայում և «Ատլետիկի» հարձակվող Ռաուլ Գարսիայի հարվածը՝ Իսպանիայի սուպերգավաթի խաղում:
Ընդհանուր առմամբ, «Ռեալում» անցկացրած ժամանակահատվածում Տիբոյի դարպասին նշանակվել է 24 մետրանոց, 18 անգամ մրցակիցները գրավել են դարպասը, 5 անգամ դարպասապահը հետ է մղել հարվածները, 1 անգամ՝ մրցակիցը վրիպել է։