«Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմն ամփոփել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին հանդիպման արդյունքները (0:5).
«Ես ուզում եմ գրկել իմ տղաներին, քանի որ նրանք ամեն ինչ տվեցին: Պետք է ասեմ, որ շատ հպարտ եմ ֆուտբոլիստներով ու երկրպագուներով, քանի որ դժվար է բացատրել այն, ինչ տեղի ունեցավ այսօր։
Բայց մենք պետք է հասկանանք, թե ում դեմ ենք խաղում։ Մեզ ժամանակ է պետք, նախորդ տարվա համեմատ մենք մեկ քայլ առաջ ենք կատարել։
Եվս մեկ հանդիպում ունենք անցկացնելու, այսօրվա հանդիպումից հետո չենք լքում մրցաշարը»,- ասել է Ամորիմը: