«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն կիսվել է «Ինտերի» հետ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղից ունեցած սպասելիքներով։
««Ինտերը» Եվրոպայի լավագույն ակումբներից է: Նրանք հավանաբար կդառնան Իտալիայի չեմպիոն, ուստի նրանց դեմ հանդիպումը հեշտ չի լինի։ Շատ դժվար խաղ ենք սպասում։
«Լիվերպուլը» ցանկանում է հաղթել Չեմպիոնների Լիգայում: Մրցաշարում հաղթելուց առաջ անհրաժեշտ է խաղալ լավագույն թիմերի հետ: Եթե ցանկանում ես հաղթել լավագույններին, պետք է ավելի լավը լինել»,- Մանեի խոսքերն է մեջբերում CBS Sport-ը։