Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը դժգոհ է թիմի ցուցադրած խաղից ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպմանը (0:1), հայտնում է ESPN-ը:
Աղբյուրի տվյալներով՝ «արքայկաան» ակումբի ղեկավարությունը քննադատել է գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին պաշտպանողական ֆուտբոլի համար, ինչպես նաև պաշտպան Դանի Կարվախալին՝ հարձակվող Կիլիան Մբապպեի դեմ խաղի համար։
Ըստ ղեկավարության՝ թիմում Մբապպեի նման խաղացողի բացակայությունը որոշիչ գործոն է հանդիսացել փարիզյան ակումբի հետ հանդիպմանը կրած պարտության համար։
«Ռեալ» – ՊՍԺ պատասխան խաղը կկայանա մարտի 9-ին՝ Մադրիդում։