Պրեդրագ Միյատովիչ. « Ես լրջորեն մտահոգված եմ»

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Պրեդրագ Միյատովիչը քննադատել է թիմի ցուցադրած խաղը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում:

«Խաղից առաջ դրական զգացողություն ունեի, կարծում էի, որ «Ռեալը» կցուցադրի իր ոճը նման կարևոր խաղում։

Սակայն այն, ինչ տեսա, փշրեց իմ ողջ լավատեսությունը։ Մադրիդն ինձ ամեն կերպ հիասթափեցրեց։

Թիմը դանդաղ էր գործում, բնավորություն չցուցաբերեց։ Ես լրջորեն մտահոգված եմ»,- ասել է հարձակվողը: