«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ հանդիպումը, թվիթերյան իր էջում գրել է Ջակոմո Յակոբելիսը։
Ըստ աղբյուրի՝ փետրվարի 16-ին նիգերիացի ֆուտբոլիստը չի մարզվել թիմի հետ մկանային խնդիրների պատճառով։ Հարձակվողն այսօր պետք է մեկնի Կատալոնիա։ Սակայն դեռևս հայտնի չէ, թե արդյոք 23-ամյա ռմբարկուն կկարողանա մասնակցել վաղվա հանդիպմանը։
Օսիմհենն այս մրցաշրջանում Ա Սերիայում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ։
«Բարսելոնա» – «Նապոլի» հանդիպումը կկայանա վաղը՝ փետրվարի 17-ին։ Մեկնարկը՝ 21:45-ին (Երևանի ժամանակով):