ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն գովել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի խաղից հետո (1:0), որում արգենտինացին չկարողացավ գոլ խփել 11-մետրանոց հարվածից։
«Ըստ իս՝ Մեսսին հիանալի խաղ անցկացրեց: Այո՛, նա չիրացրեց 11-մետրանոցը, բայց սա ֆուտբոլ է։
Եթե թիմը լավ խաղաց, ապա դա նաև այն պատճառով էր, որ Լեոն միացրել է նրա բոլոր տարրերը»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը: