«Մանչեսթեր Յունայթեդում» նոր կոնֆլիկտ է հասունանում, հայտնում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալքը։
«Կարմիր սատանաների» որոշ ֆուտբոլիստներ դժգոհ են հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքից։ Նրանք զայրացած են, որ պորտուգալացին ֆուտբոլիստների իր խմբի հետ ցանկանում է ղեկավարել հանդերձարանը։
Առաջին հերթին դժգոհությունն արտահայտում են անգլիացի ֆուտբոլիստները: Նրանց խմբի առաջատարներն են Մարկուս Ռեշֆորդը և Հարի Մագուայրը։
Հիշեցնենք, որ մինչ «Բրայթոնի» դեմ հանդիպումը (2:0) Ռոնալդուն գոլ չէր խփել 6 անընդմեջ խաղում: