Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի խաղի մասին։
«Հունիսին Մեսսին կդառնա 35 տարեկան, Ռոնալդուն նոր դարձավ 37 տարեկան: Հավանաբար, մենք պետք է նվազեցնենք մեր սպասելիքները:
Նրանք դեռևս անհավատալի բաներ են անում, բայց նույնիսկ այս ֆուտբոլային աստվածները չեն կարող միշտ հակադրվել ժամանակին»,- գրել է Լինեկերը Twitter-ում։