«Միլանի», «Ռոմայի» և «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ինտերի» հետ խաղից առաջ խոսել է «Լիվերպուլի» խաղի մասին։
«Լիվերպուլն այսօր այն թիմը չէ, ինչ մի քանի ամիս առաջ էր: Կլոպն ասաց, որ սա իր մարզած ամենաուժեղ թիմն է. Դե իհարկե կասի, էլ ի՞նչ խոսքեր եք սպասում նրանից։
Վերջերս «Լիվերպուլի» դարպասապահը հաճախ ճանաչվում է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Դա շատ բան է ասում այն մասին, թե ինչպես են նրանք պաշտպանվում»,- ասել է Կապելոն Sky Sport Italia-ին տված հարցազրույցում: