ՊՍԺ-ի կիսապաշտպան Դանիլու Պերեյրան Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալին» հաղթելուց (1:0) հետո կիսվել է իր մտքերով։
«Հպարտ եմ մեծ թիմի դեմ կարևոր խաղում տարած հաղթանակով: Տանը հաղթելը միշտ լավ է, ես շատ հպարտ եմ:
Առաջին խաղակեսում մենք լավ էինք խաղում, բայց փոքր-ինչ չեզոք: Երկրորդ խաղակեսում մենք ավելացրինք ինտենսիվությունը։ Պրեսինգի ենթարկեցինք ու գոլ խփեցինք։
– Ի՞նչ կարող եք ասել Մբապպեի մասին:
– Նա ֆուտբոլիստ է, ով ուրիշ ոչ ոքի նման չէ: Ինձ համար այժմ Կիլիանը լավագույնն է»,- Պերեյրայի խոսքերն է փոխանցում Get French Football News-ը: