«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն բաց կթողնի Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակիչ «Նապոլիի» դեմ առաջին հանդիպումը։
«Էսպանյոլի» հետ խաղում վնասվածք ստացած 22-ամյա ֆուտբոլիստն այսօր չի մարզվել ընդհանուր խմբում։
Հավանականություն կա, որ ուրուգվայցին կվերականգնվի մինչև «Վալենսիայի» դեմ Իսպանիայի առաջնության կիրակնօրյա հանդիպումը: