«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող և ներկայումս «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին պատասխանել է այն հարցին, թե հարձակման գծում իր խաղընկերներից ո՞ւմ հետ է ամենաշատը դուր եկել խաղալը։
«Տևեսի: Ես պարզապես սիրում էի մեր գործակցությունը: Երբ մենք միասին խաղում էինք հարձակման գծում, շատ լավ լրացնում էինք միմյանց։
Որպես կանոն, երբ ես խաղում էի Լուի Սահայի, Ռուդ վան Նիստելռոյի կամ Ռոբին վան Պերսիի հետ, նրանք միշտ թիմի «9» համարն էին, իսկ ես՝ «10-ը»։ Տևեսի հետ մենք կարող էինք փոխվել: Ես կարող էի լինել «9-ը», նա կարող էր տեղափոխվել «9» համարի դիրք, այնժամ ես դառնում էի «10-ը»։ Երբ մենք կորցնում էինք գնդակը, մենք ասես երկու ցուլ լինեինք, երբ փորձում էինք վերադարձնել գնդակը:
Նա հարձակողական խաղընկեր էր, ում հետ ինձ ամենաշատն էր դուր գալիս խաղալ»,- Ռունիի խոսքերն է փոխանցում Sport Bible-ը: