«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը պատասխանել է այն հարցին, թե արդյոք թիմը կենտրոնացած է Անգլիայի առաջնությունում 4-րդ տեղը զբաղեցնելու վրա:
««Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է Պրեմիեր Լիգայում զբաղեցնել 4-րդ տեղը: Դա լավագույն արդյունքն է, որին մենք կարող ենք հասնել։ Այստեղ 10 կամ 11 շաբաթ անցկացնելուց հետո ես հասկացա, թե ինչ է պետք հաջորդ մրցաշրջանի համար, բայց դեռ ժամանակը չէ դա քննարկելու։
Ես ամբողջությամբ կենտրոնացած եմ այս թիմի վրա, այս մրցաշրջանից առավելագույնը քաղելու վրա: Դրանից հետո մենք կքննարկենք այն քայլերը, որոնք ձեռնարկելու ենք հաջորդ մրցաշրջանից առաջ»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։