ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը շարունակում է ապաքինվել վնասվածքից։
Փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ 35-ամյա խաղացողը շարունակում է անհատական մարզումները։ Պաշտպանը մկանային վնասվածք է ստացել Ֆրանսիայի գավաթի՝ «Նիցցայի» դեմ խաղից առաջ մարզման ժամանակ:
Այսպիսով, Ռամոսը չի կարողանա մասնակցել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ առաջին հանդիպմանը, որը կկայանա երեքշաբթի՝ փետրվարի 15-ին, ժամը 23:45-ին (Երևանի ժամանակով):
Հավելենք, որ այս մրցաշրջանում իսպանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է ընդամենը 5 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։