ՊՍԺ-ն և Մարկո Վերատտին մոտ են նոր պայմանագիր կնքելուն

Կիսապաշտպան Մարկո Վերատտին պատրաստ է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, հայտնում է լրագրող Ադրիեն Գրենյեն։

Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի գործող համաձայնագրի ժամկետը փարիզյան ակումբի հետ ավարտվում է 2024 թվականին, սակայն նա ցանկանում է նոր պայմանագիր կնքել։ Կողմերն այս հարցի շուրջ բանակցություններ են վարում։

Լիգա 1-ի ընթացիկ խաղարկությունում կիսապաշտպանը մասնակցած 14 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

29-ամյա խաղացողը ֆրանսիական գրանդի կազմում հանդես է գալիս 2012 թվականից։ ՊՍԺ-ում Վերատտին 7 անգամ հաղթել է Ֆրանսիայի առաջնությունում, 6 անգամ դարձել է երկրի գավաթակիր և նվաճել Ֆրանսիայի լիգայի գավաթը, ինչպես նաև 8 անգամ հաղթել Ֆրանսիայի Սուպերգավաթը։