«Լիվերպուլը» կիսապաշտպան Ջեյմս Միլներին նոր կարճաժամկետ պայմանագիր է առաջարկում։ Այս մասին թվիթերյան իր էջում տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Մերսիսայդյան ակումբը ցանկանում է 1 տարի ժամկետով երկարաձգել պայմանագիրը 36-ամյա խաղացողի հետ։ Կողմերն այժմ բանակցում են: Անգլիացի ֆուտբոլիստի գործող համաձայնագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի վերջում: Կիսապաշտպանը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2015 թվականից։
2021/22 մրցաշրջանում Միլները Պրեմիեր Լիգայում անցկացրել է 16 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում: