«Ֆիորենտինայի» հարձակվող Կշիշտոֆ Պիոնտեկն աչքի է ընկել Ա Սերիայի 25-րդ տուրի «Սպեցիայի» դեմ խաղում (2:1):
Դա լեհ ռմբարկուի հինգերորդ հանդիպումն է Ֆլորենցիան ներկայացնող ակումբի կազմում։ Հարձակվողը «մանուշակներին» միացել է հունվարի 8-ին՝ «Հերտայից» և այդ ժամանակից ի վեր դարձել է 4 գոլի հեղինակ։
Ավելի վաղ 26-ամյա ֆուտբոլիստն աչքի էր ընկել Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչի «Նապոլիի» հետ խաղում (5:2), ինչպես նաև դուբլի հեղինակ էր դարձել մրցաշարի քառորդ եզրափակչի «Ատալանտայի» դեմ հանդիպմանը (3:2):