Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կիսվել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի դեմ առաջիկա հանդիպման մասին իր կարծիքով։
«Լավ զգացողություն ունեմ: Մենք վստահ ենք մեր ուժերի վրա: Դժվար կլինի խաղալ մրցակցի դեմ, որը Չեմպիոնների Լիգայում հաղթելու հավակնություն ունի։ Շատ ուրախ եմ Փարիզ վերադառնալու համար։
Ճնշումը, որը երկու թիմն էլ զգում է, կայանում է նրանում, որ երկու թիմի մրցակիցն էլ մեծագույն ակումբ է: Սա այն ճնշումն է, որը լինում է այս տեսակի խաղերում: Դուք պետք է լավ հաղթահարեք դա, քանի որ դա ոչ այնքան ճնշում է, որքան մոտիվացիա: Դուք պետք է մտածեք ինքներդ ձեզնից առավելագույն օգուտ քաղելու մասին: Մարզչի համար դժվար չէ նախապատրաստվել այս խաղերին, քանի որ ես վստահ եմ, որ ֆուտբոլիստը մեծ մոտիվացիա ունի»,- իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։