Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման և պաշտպան Ֆերլան Մենդին կկարողանան մասնակցել ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպմանը։
Երկու ֆուտբոլիստն էլ, ովքեր լիովին ապաքինվել են վնասվածքներից, կլինեն թիմի մեկնարկային կազմում, հայտնում է RMC Sport-ը:
Հիշեցնենք, որ Բենզեման և Մենդին մկանային վնասվածքների պատճառով չեն խաղացել հունվարի 23-ից:
ՊՍԺ – «Ռեալ» հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 15-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։55-ին։