Յուրգեն Կլոպ. «Մենք խաղում ենք արդյունքի հասնելու համար, ինչ էլ որ դա նշանակի»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ինտերի» դեմ առաջին խաղից առաջ պատասխանել է արտագնա գոլերի կանոնի վերացման մասին հարցին։

«Այս մասին ավելին կարող ենք ասել երկու հանդիպումից հետո, բայց ես իսկապես չեմ կարող հիշել մի խաղ, որտեղ մենք դուրս գանք խաղադաշտ՝ մտածելով. «Լավ, գոնե մեկ գոլ խփելն արդեն հիանալի է»:

Մենք խաղում ենք արդյունքի հասնելու համար, ինչ էլ որ դա նշանակի»,-ասել է գերմանացին: