ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Ժերոմ Ռոտենը քննադատել է փարիզյան ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիին։
«Մեսսին ՊՍԺ-ում ոչ մի հետք չի թողնի: Նա տղա է մեկ այլ ակումբից՝ «Բարսայից», և դա նրա կյանքն է։ Նույնը վերաբերում է քաղաքին: Նա հանգստյան օրերին մեկնում է Բարսելոնա։
Նա 34 տարեկանում 2 մրցաշրջանով պայմանագիր է կնքել։ Լեոն, անկասկած, պատմության լավագույն խաղացողն է, բայց նա այլևս նախկինը չէ: Նա այլևս չի կարող խաղալ այնպես, ինչպես նախկինում էր: Եվ բացի այդ, և սա ամենակարևորն է, նա լավ թիմ և ընկերներ չունի։ Ակումբում դու քեզ պետք է լավ զգաս, իսկ այժմ ՊՍԺ-ում ադապտացման հետ կապված շատ խնդիրներ կան։ Դա ազդում է անձնական կյանքի վրա: Այնպես որ, չեմ կարծում, որ նա կթողնի նույն հետքը, ինչ Իբրահիմովիչը:
Չնայած ՊՍԺ-ի պատմությունը կարճ է, բայց կային այնպիսի հիանալի ֆուտբոլիստներ , ինչպիսիք են Ռաին, Լուիս Ֆերնանդեսը…: Մեսսին այնտեղ չի տեղավորվում»,- ասել է Ռոտենը RMC-ի եթերում: