Հովհաննես Համբարձումյանը գոլի հեղինակ է դարձել «Օլիմպիակոսի» դեմ խաղում (VIDEO)

«Անորտոսիսի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը գոլի հեղինակ է դարձել Կիպրոսի առաջնության 21-րդ տուրի՝ «Օլիմպիակոսի» դեմ խաղում:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը 51-րդ րոպեին գլխի հարվածով գրավել է «Օլիմպիակոսի» դարպասը:

Կիպրոսի ընթացիկ առաջնությունում մասնակցած 15 խաղում 31-ամյա պաշտպանը 2 գոլ է խփել և կատարել 3 գոլային փոխանցում: «Անորտոսիսը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: