Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Պիտեր Քրաուչը պատմել է, թե ում է համարում Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկության ֆավորիտ:
«Անգլիական ֆուտբոլն այժմ հիանալի ժամանակաշրջան է ապրում, Պրեմիեր Լիգան գերիշխում է։
Վերջին 3 տարում անգլիական երկու եզրափակիչ է եղել, և դրանով ամեն ինչ ասված է: Այս տարի Սանկտ Պետերբուրգում նման երրորդ եզրափակչի դեմ ոչ ոք խաղադրույք չի կատարի։
Չեմ կարող անտեսել անգլիական ակումբներին: Իմ ֆավորիտները «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին» են, ինձ համար դժվար է ընտրել նրանցից մեկին։
Տիտղոսը պաշտպանելու լավ հնարավորություններ ունի նաև գործող չեմպիոն «Չելսին»: Ես միայն կասկածներ ունեմ «Մանչեսթեր Յունայթեդի» հարցում»,- Քրաուչի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: