Անդրես Ինյեստա. «Չգիտեմ, թե որտեղ եմ ինձ տեսնում կարիերաս ավարտելուց հետո»

«Վիսել Կոբեի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան, ով նախկինում հանդես է եկել «Բարսելոնայում», խոսել է ֆուտբոլային կարիերան ավարտելու հնարավորության մասին։

«Ժամանակն, ինչպես ասում են, աշխատում է իմ դեմ, բայց ես չգիտեմ, թե որտեղ եմ ինձ տեսնում թոշակի անցնելուց հետո։

Շատ անգամ մտքովս անցել է, որ կցանկանայի մարզիչ դառնալ կամ պատրաստվել սպորտային տնօրեն դառնալուն։ Այո՛, ես կցանկանայի կապ ունենալ ֆուտբոլի հետ»,- ասել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը լրագրող Ժերար Մորենոյին Twitch-ի ուղիղ եթերում: