Ումբերտո Մարինո. «Դե Լիխտի ձեռքով խաղը 100%-անոց կարմիր քարտ է»

«Ատալանտայի» գործադիր տնօրեն Ումբերտո Մարինոն Ա Սերիայի «Յուվենտուսի» հետ խաղից հետո (1:1) մեկնաբանել է այն դրվագը, երբ գնդակը դիպել է Թուրինցիների պաշտպան Մատեյս դե Լիխտի ձեռքին՝ կիսապաշտպան Ժերեմի Բոգայի հարվածից հետո:

Ակումբի գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին հետխաղյա մամուլի ասուլիսին չի ներկայացել՝ մրցավար Մաուրիցիո Մարիանիից դժգոհելու պատճառով։

«Այս դրվագի վերաբերյալ մենք բոլորովին այլ կարծիք ունենք։ Դե Լիխտի ձեռքով խաղը 100%-անոց կարմիր քարտ է և նաև 11 մետրանոց:

Եկեք լրջանանք. Դրվագները մեկնաբանենք այնպես, ինչպես հարկն է։ Կրկնում եմ՝ սա հեռացում է և 11 մետրանոց, երկու լուծումներն էլ ակնհայտ են»,- ասել է Մարինոն։