«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն վնասվածք է ստացել Լա լիգայի 24-րդ տուրի «Էսպանյոլի» հետ հանդիպման առաջին խաղակեսում:
Ուրուգվայցին հարված է ստացել սրունքին, իսկ ընդմիջումից հետո նրան փոխարինել է Էրիկ Գարսիան։
Վնասի լրջությունը հայտնի կդառնա ավելի ուշ։
Ֆուտբոլիստը այսօր բուժզննում կանցնի: