Ռոնալդ Արաուխո. «Ցանկանում եմ ներողություն խնդրել իմ վատ ժեստի համար»

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն ներողություն է խնդրել «Էսպանյոլի» հետ դերբիում (2:2) իր պահվածքի համար։

22-ամյա ուրուգվայցին, ով փոխարինվել է առաջին խաղակեսից հետո, կոնֆլիկտ է ունեցել Նիկո Մելամեդի հետ։

«Էսպանյոլի» կիսապաշտպանը հեռացվել է խաղադաշտից «Բարսայի» պաշտպան Ժերար Պիկեի հետ բախումից հետո։

Երբ Նիկոն շարժվում էր դեպի հանդերձարան, Ռոնալդը երկու մատ է ցույց տվել մրցակցին՝ նկատի ունենալով նրա վերադարձը Սեգունդա:

«Ցանկանում եմ ներողություն խնդրել իմ վատ ժեստի համար»,- ասել է Ռոնալդը: