Ռալֆ Ռանգնիկը համոզել է ակումբի հարձակվողին չհեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

Ինչպես արդեն հայտնել էինք, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին մտածում էր ակումբից հեռանալու մասին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այնուամենայնիվ, ուրուգվայցին որոշել է մնալ թիմում մինչև մրցաշրջանի ավարտը՝ մարզիչ Ռալֆ Ռանգնիկի հետ խոսելուց հետո։

Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։