Պիկեն գերազանցեց Կարլես Պույոլի ցուցանիշը

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի խաղում «Բարսելոնան» հյուրըկալվել էր «Էսպանյոլին»

Պաշտպան Ժերար Պիկեի համար այս հանդիպումը 594-րդն էր ակումբի կազմում։

Այս ցուցանիշով նա շրջանցեց լեգենդար պաշտպան Կարլես Պույոլին, ով անցկացրել է 593 հանդիպում:

«Բարսելոնայի» կազմում ավելի շատ խաղացել են միայն Լիոնել Մեսսին (778), Չավին (767), Անդրես Ինյեստան (674) և Սերխիո Բուսկետսը (659):