Պեդրի. «Մեկ միավորով այստեղից հեռանալը հիասթափություն է»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին խոսել է Լա Լիգայի 24-րդ տուրի՝ «Էսպանյոլի» դեմ խաղում (2:2) գրանցված արդյունքի մասին.

«Մենք պարտվում էինք, բայց ի վերջո կարողացանք ետ բերել միավորը, որն արդեն գրեթե կորցրել էինք։

Այնուամենայնիվ մեկ միավորով այստեղից հեռանալը հիասթափություն է. Եկել էինք երեք միավորի ետևից, հեռանում ենք մեկ միավորով»,- Պեդրիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։