«Ինտերը» բանակցում է թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ

«Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչը բանակցություններ է վարում ակումբի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։

Կողմերը գրեթե պայմանավորվել են երկարաձգել պայմանագիրը մինչև 2023 թվականի ամառը, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Հանդանովիչը Ինտերի ավագն է, որի կազմում հանդես է գալիս 2012 թվականի ամառվանից։