Դոմենիկո Բերարդին տպավորիչ ցուցանիշ է գրանցել

«Սասուոլոն» տանը  ոչ-ոքի խաղաց «Ռոմայի» հետ  Իտալիայի առաջնության 25-րդ տուրի խաղում (2:2):

Տանտերերի կիսապաշտպան Դոմենիկո Բերարդին երկրորդ խաղակեսում գոլային փոխանցում կատարեց Համեդ Տրաորեին։

Այս գոլային փոխանցումը 27-ամյա կիսապաշտպանի համար 10-րդն էր:

Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում, նա նաև 10 գոլ է խփել։

Բերարդին այս մրցաշրջանում Եվրոպայի թոփ 5 լիգաներում առաջին ֆուտբոլիստ է, ով վաստակել է 10+10 միավոր գոլ գումարած փոխանցում համակարգով։