Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստներ Մանուել Նոյերը և Թոմաս Մյուլերը կարող են երկարաձգել իրենց պայմանագրերը ակումբի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ մյունխենյան ակումբը մոտ ժամանակներս բանակցություններ կսկսի գերմանացի ֆուտբոլիստների հետ պայմանագրերը երկարաձգելու շուրջ, որոնց համաձայնագրերի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը։
Այս մրցաշրջանում Նոյերը «Բավարիայի» կազմում անցկացրել է 28 հանդիպում և բաց թողել 28 գոլ, 32-ամյա Մյուլերը ակումբի կազմում անցկացրած 31 խաղում դարձել է 10 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: