«Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը խոսել է լոնդոնյան ակումբի հետ պայմանագրի ժամկետի հնարավոր երկարաձգման մասին:
«Ես ինձ հիանալի եմ զգում «Չելսիում», միշտ էլ ասել եմ դա։ Կարծում եմ՝ իմ խաղը դրա ապացույցն է։ Սակայն գործակցությունը երկարաձգելու որոշումը միայն չեմ կայացնում»,- գերմանացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 28-ամյա խաղացողը մերժել է «ազնվականների» բոլոր առաջարկները։