Յուրգեն Կլոպ. «Ոչ մի շանս չկա, որ Ջեյմս Միլները կավարտի կարիերան»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ ակումբը բանակցություններ է վարում 36-ամյա կիսապաշտպան Ջեյմս Միլների հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ։

«Բանակցությունները շարունակվում են, սակայն, ինչպես միշտ, այլ մանրամասներ չենք հայտնում։

Ակումբը բանակցություններ է վարում Միլների հետ։ Տեսնենք՝ ինչ կլինի։ Շանս չկա, որ Միլները կավարտի կարիերան»,- թվիթերյան իր էջում Կլոպի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։