«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարող է հույս դնել ակումբի ղեկավարության աջակցության վրա։
Չնայած այն հանգամանքին, որ լոնդոնցիներն այժմ հետ են մնում «Մանչեսթեր Սիթիից» 16 միավորով, ակումբը կարծում է, որ եթե չլիներ COVID-ի բռնկումը և խաղացանկի հետագա փոփոխությունները, իրավիճակը կարող էր այլ կերպ դասավորվել։
«Կապույտները» կարծում են, որ Տուխելի գլխավորած թիմը հաջորդ մրցաշրջանում կկարողանա պայքարել Պրեմիեր Լիգայի տիտղոսի համար, և ամռանը ցանկանում են ուժեղացնել կազմը:
Ակումբը նաև գնահատում է այն փաստը, որ գերմանացին, կորոնավիրուսի հետ կապված խնդիրների ֆոնին, չպահանջեց ակումբից տրանսֆերներ իրականացնել հունվարին: