SERIE A. «Միլանը» հաղթեց «Սամպդորիային» և գլխավորեց աղյուսակը (VIDEO)

Իտալիայի առաջնության 2021/22 խաղարկության 25-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում հյուրընկալել էր «Սամպդորիային»: «Ռոսոներիները» նվազագույն հաշվով հաղթանակ տարան: 

Իտալիայի Ա Սերիա 

«Միլան» – «Սամպդորիա» 1:0 (1:0)

1:0 Ռաֆայել Լեան (8)

Խաղի տեսությունն՝ այստեղ

Այս հաղթանակի շնորհիվ «Միլանը» գլխավորեց Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ շրջանցելով «Նապոլիին» և «Ինտերին»: Ստեֆանո Պիոլիի թիմն այժմ 2-րդ տեղում գտնվող «Ինտերին» գերազանցում է 1 միավորով, սակայն «ներաձուրիները» 1 խաղ պակաս են անցկացրել: