Մաուրիսիո Պոչետինոն ամենայն հավանականությամբ, կհեռացվի ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնից

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ապագան մնում է անորոշ։

Ինչպես հաղորդում է Goal.com-ը, Պոչետինոյի հարաբերությունները փարիզյան ակումբի հետ գնալով վատանում են:

49-ամյա մասնագետի հարաբերությունները ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոյի հետ սրվել են այն բանից հետո, երբ անցյալ ամառ նրան թույլ չեն տվել ազատվել հիմնական թիմի մի շարք ֆուտբոլիստներից՝ արգենտինացուն թողնելով 30 ֆուտբոլիստներից բաղկացած գերհագեցած թիմով:

Ակումբը նաև նշում է Զինեդին Զիդանին որպես արգենտինացու հավանական փոխարինող, քանի որ Պոչետինոյի հետ նրանց հարաբերությունները շարունակում են վատթարանալ:

Արգենտինացու հեռանալը ՊՍԺ-ից կարող է արագանալ, քանի որ տնօրենների խորհուրդը, ամենայն հավանականությամբ, կհեռացնի Մաուրիսիոյին, եթե նա չհաղթի «Ռեալին» Չեմպիոնների Լիգայում: