«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Իտալիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Ատալանտայի» հետ խաղից առաջ կիսվել է հանդիպումից ունեցած իր սպասելիքներով։
«4-րդ տեղի համար պայքարում մեզ ուղիղ բախում է սպասվում։ Սա կարևոր, բայց ոչ որոշիչ հանդիպում կլինի։ Լավ խաղ է լինելու։ «Ատալանտան» արժանի է պայքարելու լավագույն քառյակում տեղի համար, և նրանք զայրացած կլինեն Իտալիայի գավաթից դուրս մնալուց հետո: Մեզ անհրաժեշտ կլինի հանդիպումը բարձր մակարդակով անցկացնել»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
«Ատալանտա» – «Յուվենտուս» խաղը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:45-ին՝ Բերգամոյում: