Մարկինյոս. «Մբապպեն արդեն իսկ ՊՍԺ-ի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»

ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսը հարձակվող Կիլիան Մբապպեին համարում է փարիզյան ակումբի պատմության լավագույն խաղացողներից մեկը։

– Կարո՞ղ է արդյոք Մբապպեն դառնալ ՊՍԺ-ի պատմության լավագույն ֆուտբոլիստը:

– Այո՛: Նա արդեն իսկ լավագույններից մեկն է: Հուսով եմ, որ..: Կիլիանի պայմանագրի ժամկետն ավարտվում է, և սա որոշիչ պահ է նրա համար։

Իհարկե, ես նրան ասում եմ, որ ուզում եմ, որպեսզի նա մնա։ Մբապպեն կարևոր է մեզ համար, մենք տեսնում ենք, թե ինչպես է նա խաղում յուրաքանչյուր հանդիպմանը:

Ես չգիտեմ, թե ինչ է նա որոշել: Մենք ցանկանում ենք հասնել մրցաշրջանի մեր նպատակներին, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի»,- բրազիլացի ֆուտբոլիստին է ցիտում Parisfans-ը: