Մարկինյոս. «Չեմպիոնների Լիգայում հաղթելն իմ նպատակն է»

ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսը ցանկություն է հայտնել հաղթել Չեմպիոնների Լիգայում:

«Դա իմ մեծ նպատակն է»,- ասել է բրազիլացին։

Մարկինյոսը նաև կիսվել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» դեմ խաղից ունեցած իր սպասելիքներով:

«Նույնիսկ եթե մենք թիմում ունենանք մեծ անուններ, չեմպիոններ, խաղացողներ, ովքեր փորձ ունեն, կարծում եմ, որ «Ռեալը» կգա ավելի վստահ և ավելի լավ արդյունքներով»,- պաշտպանի խոսքերն է փոխանցում Téléfoot-ը: