Յուրգեն Կլոպ. «Մենք կարողացանք հասնել ցանկալի արդյունքի»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 25-րդ տուրի խաղում «Բարնլիի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0).

«Կատարյալ երեկո էր», քամի էր, անձրև էր գալիս։ Մենք գոլ խփեցինք անկյունայինից, և դա հիանալի է, իմ կարծիքով, այս գոլը գրագետ պրեսսինգի արդյունք է»։

«Շատ դժվար էր պայքարել գնդակների համար, քանի որ քամին խանգարում էր, բայց մենք կարողացանք հասնել ցանկալի արդյունքի»,- ասել է գերմանացին: