Ֆրենկ Լեմպարդ. «Ես Վան դե Բեկի տաղանդի մեծ երկրպագուն եմ»

«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կիսվել է թիմի կիսապաշտպան Դոնի վան դե Բեկի խաղի մասին իր կարծիքով։

«Ես Դոնիին ճանաչում էի, բայց ոչ մոտիկից: Ես նրան այստեղ հրավիրեցի իր տաղանդի, ինտելեկտի ու աշխատասիրության պատճառով։ Նա տեխնիկական խաղացող է, աշխատասիրությամբ չի զիջում մյուս ֆուտբոլիստներին։

Ես Վան դե Բեկի տաղանդի մեծ երկրպագուն եմ։ Կարծում եմ, որ նա ունակ է խաղալ տարբեր դիրքերում»,- Լեմպարդի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը: