Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը և «Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին երկուշաբթի երեկոյան ընթրելու են Փարիզի «Սավոյ» ռեստորանում, որը ճանաչվել է աշխարհի լավագույն ռեստերանը 2020 թվականին։
Ինչպես հայտնում է Marca-ն, Պերեսն ու Ալ-Խելաիֆին կհանդիպեն՝ քննարկելու ակումբների միջև առաջացած տարաձայնությունները:
Ընթրիքը Չեմպիոնների Լիգայի հանդիպումների արձանագրության մաս է կազմում: Հիշեցնենք, որ Պերեսը Սուպերլիգայի կողմնակից է, իսկ Ալ-Խելաիֆին ի սկզբանե դեմ էր այդ նախագծին: