Դեյան Լովրենի մոտ սրունքաթաթային հոդի վնասվածք է ախտորոշվել

«Զենիթի» պաշտպան Դեյան Լովրենը հետազոտվել է Atlantic Cup-ի՝ «Կոպենհագենի» դեմ խաղում ստացած վնասվածքից հետո։

Հետազոտության արդյունքներով խորվաթ ֆուտբոլիստի մոտ հայտնաբերել է սրունքաթաթային հոդի վնասվածք է ախտորոշվել, հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։

32-ամյա խաղացողի ապաքինման ստույգ ժամկետները հայտնի կդառնան մոտ օրերս։

Փետրվարի 17-ին «Զենիթը» Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլում առաջին հանդիպումը կանցկացնի «Բետիսի» հետ։