«Լիվերպուլի» աջ եզրային պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն անցկացրեց իր 150-րդ հանդիպումը Անգլիայի Պրեմիեր Լիգայում։
23-ամյա խաղացողի համար հոբելյանական էր նախօրեին կայացած «Լեսթերի» դեմ խաղը (2:0): Անգլիացի ֆուտբոլիստը մերսիսայդյան ակումբի սան է և թիմի հիմնական կազմում իր առաջին հանդիպումն անցկացրել է 2016 թվականին:
Պրեմիեր Լիգայի 150 խաղում պաշտպանը խփել է 10 գոլ և կատարել 43 գոլային փոխանցում։